«Աստղիկ» ԲԿ-ի մի քանի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ԶԼՄ

28.05.2020, 14:40
«Աստղիկ» ԲԿ-ի մի քանի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ԶԼՄ
«Աստղիկ» ԲԿ-ի մի քանի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մի քանիսի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է Factor.am-ը:

Загружается новость ... "Лево"

Այս տեղեկությունները հաստատել է բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

Տնօրենը հայտնել է, որ հստակ չի կարող նշել, թե աշխատակազմում քանի վարակակիր կա այս պահին, սակայն ընդգծել, որ ԲԿ-ի բուժանձնակազմի մոտ պարբերաբար լինում են Covid19-ի դեպքեր։

Ասատուր Ասատրյանի փոխանցմամբ՝ կան նաև մեկուսացվածներ, որոնք շփվել են վարակակիրների հետ։ Նա նաև նշել է, որ կան աշխատակիցներ, որոնք արդեն բուժվել և կրկին աշխատանքի են վերադարձել։

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: -0-