Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հայտնի էր դարձել,որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել, շաբաթ-կիրակի նաև թեթև ջերմել է. հաղորդում է hraparak.am-ը:
«Արթուր Վանեցյանը երեկ մեզ փոխանցել էր,որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին: Քիչ առաջ տեղեկացանք,որ թեստի պատասխանը դրական է»,- նշում է աղբյուրը:
Հաղորդվում է, որ ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց մյուս բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է ընտանիքի անդամներից:
Հայաստանում հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով:-0-

