Արտաշատի ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից առողջացած 20 պացիենտ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնից այսօր դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 20 քաղաքացի։ Այս մասին նշվում է Արտաշատի ԲԿ-ի Facebook-յան էջը։
«Սիրով տեղեկացնում ենք, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել»,- նշվում է հայտարարաության մեջ։
Հիվանդանոցից նշում են, որ սա բժշկական թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է:
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111-ի։ Կորոնավիրուսից առողջացել է 297 մարդ, փաստացի բուժվում է 797 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 9095 է, իսկ մահացել է, ցավոք, 17 մարդ-0-