Արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ և սահմանափակումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացվեց մեկ ամսով երկարագձել ՀՀ-ում արտակարգ դրությունը: Սա թվով 3-րդ երկարաձգումն է:
Загружается новость ... "Лево"
Զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում արտակարգ դրության երկարաձգմամբ:
«Այս անգամ արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար»,- նշել է Բադասյանը:
Նա նաև ընդգծել է, որ հանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ողջ տարածքում հանրային միջոցառումների անցկացման արգելքը, սակայն պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսվել։
«Հստակեցվել է տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը, նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության հայտնաբերման և դրա կասկածի դեպքում»,- նշել է Բադասյանը:
Կառավարության որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: -0-