Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․ /Նովոստի-Արմեիա/․ Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել Երևանի փողոցներ՝ քայլելու, որի ընթացքում իր Facebook-յան էջից ուղիղ միացումով խոսում էր տիրող իրավիճակի մասին։
Նա հիմնականում նկատեց, որ մարդիկ ժպտում են և ուրախ են։ Սակայն վարչապետին անհանգստացրեց այն փաստը, որ մարդիկ չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։
Քաղաքացու հարցին, թե արդյոք երկարացվելու է Արտակարգ դրությունը, Փաշինյանը պատասխանեց․
«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք, բայց սահմանափակումների ռեժիմը ուրիշ կլինի՝ ավելի մեղմ»։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

