Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով

04.12.2025, 18:25
Արշակ արքեպիսկոպոստը կասկածվում է թմրամիջոց իրացնելու մեջ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է «Առաջին լրատվականը»։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնում են սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը, Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

«Ավելի անհեթեթ բան չէինք լսել», – նշել է Բաբայանը։