Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

17.03.2020, 09:42
Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ՝ ներկայացնելու արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը
Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջաապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում կունենա խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ՝ որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը: Այս մասին նախարարը հայտնել է իր Facebook-յան էջում:

«Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները»,- նշել է նա և հայտնել է, որ այսօր հանդիպում է ունենալու երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնի արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրի վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները։

Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք։–0–