Արգելել մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը. Հայաստանի մարզերից մեկում խիստ սահմանափակումներ են կիրառվել

15.04.2020, 21:21
Արգելել մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը. Հայաստանի մարզերից մեկում խիստ սահմանափակումներ են կիրառվել
Արգելել մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը. Հայաստանի մարզերից մեկում խիստ սահմանափակումներ են կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Պարետի որոշմամբ, Արարատի մարզում խիստ սահմանափակումներ են կիրառվել․ արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարոթյան պաշտոնական կայքում։

Загружается новость ... "Лево"

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ-ի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները․

ա/ Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման․

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020թ․-ի ապրիլի 15-ը՝ ժամը 24։00-ն, Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը

գ/ հատուկ ռեժիմի իրականցումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով․

2) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին , ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը․

3) Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից և գործում է մինչև 2020թ․-ի ապրիլի 18-ը՝ ժամը 25։59-ը»,- նշվում է որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր Մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: -0-