Արարատում կորոնավիրուսից 91-ամյա կին է առողջացել. նրան դուրս գրեցին ծափերի ներքո (ՎԻԴԵՈ)

11.06.2020, 13:01
Արարատում կորոնավիրուսից 91-ամյա կին է առողջացել. նրան դուրս գրեցին ծափերի ներքո. ՎԻԴԵՈ
Արարատում կորոնավիրուսից 91-ամյա կին է առողջացել. նրան դուրս գրեցին ծափերի ներքո (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ, Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս գրվեց կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Այս մասին նշվում է Արարատի մարզպետարանի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Նա իր երախտագիտությունը հայտնեց բժիշկներին և ասաց, որ իր նկատմամբ շատ ուշադիր են եղել և որ նման հոգատար բժշկություն ինքը ոչ մի տեղ չի տեսել: Նրան դուրս գրելուց Արտաշատի բժշկական կենտրոնի ընդունարանում ծաղիկներով դիմավորեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և բուժանձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում է սովորել և իր բնակավայրում՝ Նորագավիթում ժամանակին շատերին է բժշակական օգնություն ցուցաբերել: Բացի դա, նաև դերձակի մասնագիտություն ունի և իրեն բուժող բիշկներից մեկին խոստացել է հագուստ կարել:

Իսկ թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում:

Ռոզա Մարտիրոսյանը Արտաշատ բժշկական կենտրոնից դուրս գրվեց ներկաների ծափերի ներքո, իսկ հիվանդանոցի բակում նրան սպասում էին հարազատները:-0-