Արարատի մարզում կա կորոնավիրուսով հաստատված 233 դեպք. 89 մարդ առողջացել է. մարզպետ

21.04.2020, 12:39
Արարատի մարզում կա կորոնավիրուսով հաստատված 233 դեպք. 89 մարդ առողջացել է. մարզպետ
Արարատի մարզում կա կորոնավիրուսով հաստատված 233 դեպք. 89 մարդ առողջացել է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արարատի մարզպետը ներկայացրել է թարմ տեղեկություններ մարզում կորոնավիրուսի իրավիճակի մասին: Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում:

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է: 

Նրա տեղեկություններով, ապրիլի 16-ից հետո մարզում մահվան նոր դեպք չի արձանագրվել. մարզում մահերի թիվը 4 է:

«Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք»,- նշել է մարզպետը:

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1401 դեպք, առողջացել է 609 մարդ, 24-ը, ցավոք, մահացել են: -0-