Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. մարզպետը տեղեկություններ է հայտնել մահացած 80–ամյա պացիենտի մասին

09.04.2020, 14:12

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Загружается новость ... "Лево"

«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»,- նշել է մարզպետը:

Սարգսյանն այդ թվում հայտնել է, որ կորոնավիրուսից մահացածն Արարատի մարզից էր։

Ապրիլի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 921 հաստատված դեպք։ Բուժվել է 138 մարդ, 10 մարդ, ցավոք, մահացել է։–0–