Անորոշություններն են պատճառը, որ ինչ-որ բանում հապաղել ենք. Թորոսյանը՝ COVID-19-ի դեմ պայքարում սխալների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն քիչ առաջ իր էջի ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում առողջապահության նախարարության և իշխանությունների կողմից գործած սխալներին:
«Առաջինը՝ այս հիվանդության հետ կապված, որ աշխարհում կա, որ կոչվում է կորոնավիրուս, բազմաթիվ հարցեր կան, որ մինչև օրս պարզ չեն»,- նշել է նա՝ ներկայացնելով հարցերի լայն շրջանակը, որոնց պատասխանը դեռևս չկա և այդ դրդել է նախագահների գործել որոշակի քաղաքականություն այս հիավդնության դեմ պայքարում:
Նրա գնահատմամբ, հիվանդության դեմ պայքարում գործողություններն ընթացքում փոխվել են:
«Անորոշություններն են պատճառը, որ այո, գուցե մենք ինչ-որ բանում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, բայց չենք կայացրել, որովհետև հստակ չենք իմացել, որ այդպես է, և ես չեմ վարանում ասել՝ այո, այս դեպքում ներողություն խնդրել, որ մենք ինչ-որ բաներում կարող էինք ուրիշ կերպ վարվել»,- հայտնել է նա՝ նշելով կարանտինը, տարբեր երկրների հետ սահմանների փակումը:
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել քննադատներին, ովքեր մատնացույց են անում թերությունները, ինչը թույլ է տալիս դրանք շտկել և ճիշտ քայլերով առաջ գնալ:
Հայաստանում հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: -0-

