ԱՆ.Անպտղության մակարդակը Հայաստանում 10 տարիներին նվազել է 2.2 անգամ
10.03.2016,
16:31
Վերջին տասը տարիներին Հայաստանում անպտղությունը կրճատվել է 2.2. անգամL

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տասը տարիներին Հայաստանում անպտղությունը կրճատվել է 2.2. անգամ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
«Այնուամենայնիվ, երկրում անպտղության ցուցանիշն այսօր կազմում է 14.9 տոկոս, ինչն ազդում է ժողովրդագրական իրավիճակի վրա»,– նշեց Ավագյանը։ Նրա խոսքով, նշված դեպքերի 60-65 տոկոսը բաժին է ընկնում կանանց, 30-35 տոկոսը` տղամարդկանց։
«Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական վիճակը, երբ ընտանիքում երեխաների թվի ցուցանիշը կազմում է 1.7 (անհրաժեշտ 2,1–ի դիմաց), չապահովելով անհրաժեշտ վերարտադրողականությունը, մշակվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի` 2016-2018 թվականների բարելավման ծրագիրը»,– նշեց Ավագյանը։
Նա ընդգծեց, որ ծրագիրը բաղկացած է երկու մասից` ծնելիության աճի խրախուսում սոցիալ–տնտեսական պայմանների բարելավման և բժշկական ծառայությունների կատարելագործման միջոցով։
«Դա նշանակում է, որ մեր հիմնական նպատակը պետք է դառնան արդեն երեխաներ ունեցող կամ հղի կանայք։ Մենք պետք է աշխատենք պերինատալ կորուստները (վիժումները, պտղի զարգացման թերությունները, որոնք հանգեցնում են բժիշկների ցուցումով հղիության ընդհատման, ժամանակից շուտ ծննդաբերությունները) կրճատելու ուղղությամբ»,– ավելացրեց Ավագյանը։
Նա պատմեց, որ 2015 թվականին հայկական կառավարությունն առաջին անգամ որոշում է ընդունել, որի համաձայն, սոցիալապես անապահով ընտանիքները կարող են օգտվել ժամանակակից բուժզննումից և արտամարմնային բեղմնավորման ծառայություններից։
Նա ավելացրեց նաև, որ Ազգային ծրագրի շրջանակում կիրականացվեն աղջիկների վերարտադրողական առողջության բարելավման կանխարգելիչ միջոցառումներ։
«Հաջորդ կարևոր խնդիրը Հայաստանում նախամուսնական հետազոտության մշակույթն է։ Ապագա երիտասարդ զույգերը կանցնեն բուժզննում, որը թույլ կտա վեր հանել ռիսկերը, առողջական խնդիրները»,– ընդգծեց Ավագյանը։
«Ապացուցված է, որ երկրորդային անպտղության հիմնական պատճառները հղիության արհեստական ընդհատումն է, վեներական և ինֆեկցիոն հիվանդությունները։ Այդ բոլոր պատճառները կարելի է կանխարգելել, եթե մենզ կարողանանք ձևավորել հղիության ընդհատման չգնալու մշակույթը կանանց շրջանում»,– ավելացրեց Ավագյանը։ -0-