ԱՆ-ն նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսից մահացած 27-ամյա կնոջ մասին

01.05.2020, 11:40
ԱՆ-ն նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսից մահացած 27-ամյա կնոջ մասին

ԱՆ-ն նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսից մահացած 27-ամյա կնոջ մասին

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսից մահացած երիտասարդ կնոջ մասին:

Загружается новость ... "Лево"

«27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ: Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: