ԱՆ. ՀՀ-ում COVID-19-ով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 16004-ի. ունենք 442 առողջացած

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է:-0-