ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից 1 օրում առողջացել է 145 մարդ. գրանցվել է 3 մահ
19.05.2020,
11:20
ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից 1 օրում առողջացել է 145 մարդ. գրանցվել է 3 մահ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ: -0-

