Ամառը դեռ չի հեռանում Հայաստանից
09.09.2016,
10:21
Օդերևութաբանները տաք և արևային եղանակ են կանխատեսում Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օդերևութաբանները տաք և արևային եղանակ են կանխատեսում Հայաստանում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Այսպես, սեպտեմբերի 9-13–ը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում տեղումներ չեն սպասվում։
Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում, որտեղ օդը ցերեկային ժամերին կտաքանա մինչև 30-32 աստիճան տաքություն։ -0-