ԱԻՆ-ը 5 օրում 2654 հանրային տարածք է վարակազերծել (ՎԻԴԵՈ)

20.04.2020, 18:01
ԱԻՆ-ը 5 օրում 2654 անգամ վարակազերծում է կատարել, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում. ՎԻԴԵՈ
ԱԻՆ-ը  5 օրում 2654 հանրային տարածք է վարակազերծել (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։

«Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։

Նշվում է, որ ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։

«Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ տարածքներ»,- նշում են ԱԻՆ-ից:

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ -0-