ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում 3 ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

09.10.2026, 17:01
Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում 3 ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը
ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում 3 ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում 3 ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը:

«Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», - «Լուրեր»-ին հայտնել են ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե գիշերը Կուրիս բնակավայրում բնակիչները նկատել են 3 կասկածելի անձի: