«Զվարթնոց» օդանավակայանից հոսպիտալացվել է 65 քաղաքացի` գրիպի ախտանիշներով
18.03.2020,
23:47
«Զվարթնոց» օդանավակայանից հոսպիտալացվել է 65 քաղաքացի` գրիպի ախտանիշներով
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հունվարի 24–ից մարտի 18–ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվել է 65 քաղաքացի` գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով, ասաց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
«Հունվարի 24–ից ռիսկային երկրներից ժամանած 4993 ուղևորներ տրամադրել են տեղեկատվություն իրենց հասցեների մասին։ Մարտի 10–ից հետո հարցաթերթիկներ լրացնում էին օդային տրանսպորտով Հայաստան ժամանած բոլոր ուղևորները։ 19900–ն այն ուղևորներն են, ովքեր ժամանել են ոչ ռիսկային երկրներից, սակայն նրանց մասին տեղեկատվությունն արխիվացվել է», – ասաց նա։
Ավագյանը նաև տեղեկացրեց, որ հանրապետության բոլոր հսկիչ անցակետերում հունվարի 24–ից իրականացվում է ուժեղացված ռեժիմով հերթապահություն, կրկնապատկվել է աշխատակիցների թիվը, նրանց տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ և հատուկ սարքավորումներ։
Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրեց, որ ներդրվել է 14–օրյա պարտադիր մեկուսացման մեխանիզմ ռիսկային գոտուց ժամանող քաղաքացիների համար։ Բացի այդ, նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները հրաժարավել են ինքնամեկուսանալ, սակայն բանակցությունների ընթացքում նրանք համաձայնվել են գնալ նման քայլի։
Ավագյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են լինելու ինքնամեկուսացման գործընթացի կարգավորմանն ու կանդրադառնան նաև սահմանված ռեժիմի խախտման հետևանքներին։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 18–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

Загружается новость ... "Лево"