ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով (ՖՈՏՈ)

26.01.2022, 11:05
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով . ՖՈՏՈ
ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով  (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

 - рис.1

Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

 - рис.2

Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները։–0–