Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում ( ՍԽԵՄԱ)

29.07.2022, 10:03
Ուշադրություն. երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում ( ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում։

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի:–0–