Երևանում Covid 19 վարակ ունեցող 4–ամյա փոքրիկ է վիրահատվել (ՖՈՏՈ)

09.04.2020, 09:37
Երևանում նախօրեին Covid 19 վարակ ունեցող 4–ամյա փոքրիկ է վիրահատվել. ՖՈՏՈ
Երևանում Covid 19 վարակ ունեցող 4–ամյա փոքրիկ է վիրահատվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4–ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ 

Загружается новость ... "Лево"

Այս մասին Facebook–յան իր էջում գիշերը հայտնել է ՀՀ նախկին առողջապահության նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ», – նշել է Մուրադյանը: 

Նրա խոսքով, փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ 

«Ի դեպ արդեն ժպտում է», – ավելացրել է Մուրադյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին` նշելով, որ նրանք լավագույններից են: 

«Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին!!!», – նշել է Մուրադյանը։–0–