435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում «Շտապ օգնություն» կանչելու դեպքերը նվազել են․ ինչ բողոքներ ունեն երևանցիները

23:17
23 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո շտապօգնության կանչերի քանակը զգալիորեն նվազել է՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամսվա համեմատությամբ, երկուշաբթի Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց «Երևան շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուի Ստեփանյանը:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

«Եթե հունվարին և փետրվարին շտապ օգնության ծառայությունը սպասարկում էր 900-950 կանչ, ապա այժմ միայն 700-750-ը», - ասաց Ստեփանյանը:

Ըստ նրա, կանչերի շարքում, ինչպես նախկինում, առաջատարը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետ կապված բողոքներն ու սուր շնչառական հիվանդություններն են, վնասվածքները երրորդ տեղում են:

«Եթե համեմատենք հունվար-փետրվար ամսվա և արտակարգ դրության առաջին շաբաթվա տվյալները, ապա կարող ենք նկատել սուր շնչառական հիվանդությունների պատճառով զանգերի կրճատում: Եթե նախկինում օրական150-200 նման կանչեր էինք սպասարկում, ապա մարտ ամսին այդ թիվը նվազել է մինչև 100-140 դեպք, ինչը կազմում է բոլոր կանչերի միայն 10-15% -ը: Կանչերի 20% -ը, ինչպես նախկինում, կապված է սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ», - ասաց ծառայության ղեկավարը:

Ինչպես նշեց Ստեփանյանը, կան նաև կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված խուճապից առաջացած զանգեր:

«Օգտվելով հնարավորությունից՝ ես ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին զանգահարել միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ մեր բրիգադները այս օրերին ծանրաբեռնված են աշխատանքով: Եվ պետք չէ զանգահարել «Շտապ օգնության» թոքերը լսելու համար: Սխալ է նաև այն կարծիքը, թե կորոնավիրուսի կասկածի դեպքում, մեր անձնակազմն անմիջապես կտեղափոխի ինֆեկցիոն հիվանդանոց կամ թեստավորման», - ասաց նա:

Բժշկական ծառայության տնօրենը շեշտեց, որ մեկուսացման և թեստավորման հիմք է հանդիսանում առանձնահատուկ ախտանիշների ողջ սպեկտրը, վարակի աղբյուրի հետ հնարավոր կապը, անմիջական շփման շրջանակում գտնվող մարդկանց վարակի դեպքերը, ինչպես նաև ընտանեկան բժշկի խորհուրդը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով