Երևանում մոդուլային ընդունարան է կառուցվում կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելության համար (ՎԻԴԵՈ)
07.06.2020,
10:18
Երևանում մոդուլային ընդունարան է կառուցվում կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելության համար. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում։
Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ:–0–
Загружается новость ... "Лево"