Երևանում կասեցվել է երկու մանկապարտեզի գործունեությունը (ՎԻԴԵՈ)
10.06.2020,
16:06
Երևանի երկու մանկապարտեզում խախտումներ են գրանցվել․ դրանց գործունեությունը 3 օրով կասեցվել է. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում կասեցվել է երկու մանկապարտեզի գործունեությունը։ Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։
Նշվում է, որ 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
Загружается новость ... "Лево"
Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով, աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:-0-

