Երևանում և Կապանում 6 ժամով արգելվել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը. պարետի որոշում

03.04.2020, 20:37
Երևանում և Կապանում 6 ժամով արգելվել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը. պարետի որոշում
Երևանում և Կապանում 6 ժամով արգելվել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը. պարետի որոշում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, Երևանում և Կապանում 6 ժամով արգելվել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է պարետի որոշման մեջ, 2020 թվականի ապրիլի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների համաձայն, վեց ժամով արգելվում է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

 1) «Նոր Զովք» ՍՊԸ` ք. Երևան, Ազատության պող. 11.

2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99.

 3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9.

4) «Ռ․ Իսրաելյան» ՍՊԸ՝ ք. Կապան, Հունան Ավետիսյան 10.

5) «Գեղեցիկ Քնար» ՍՊԸ՝ ք. Կապան, Մ. Պապյան 16/Ա:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Ինչպես նշվում է պարետի որոշման մեջ, տնտեսվարողի գերծունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։–0–