Երևանում բժիշկները փորձում են իրանական բեռնատարից իջեցնել վարորդին. ԱՆ–ն պարզաբանում է

29.02.2020, 13:36
Երևանում բժիշկները փորձում են իրանական բեռնատարից իջեցնել վարորդին. ԱՆ–ն պարզաբանում է
Երևանում բժիշկները փորձում են իրանական բեռնատարից իջեցնել վարորդին. ԱՆ–ն պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր shamshyan.com կայքը հրապարակել է տեղեկություն ու տեսանյութ այն մասին, որ Երևանում` «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են հագցնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց:

Загружается новость ... "Лево"

Քիչ առաջ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանեց կայքի տարածած տեղեկությունները։

«Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։ Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերհասկման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները», – նշել է Նիկողոսյանը Facebook-յան իր էջում։

Նա նաև նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։

«Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։ Հատուկ շնորհակալություն այն լրատվամիջոցներին, որոնք մինչ հրապարակումը դեպքի մանրամասները ճշտեցին ինձ հետ», – նշել է Նիկողոսյանը։–0–