Երևանում այսօր ծանրաբեռնված ավտոբուս է երթևեկել, քաղաքապետարանը պարզաբանում է
01.04.2020,
19:45
Երևանում այսօր ծանրաբեռնված ավտոբուս է երթևեկել, քաղաքապետարանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր ծանրաբեռնված ավտոբուս է երթևեկել, որի լուսանկարը հրապարակվել էին սոցցանցերում։
Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։ Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը», – Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` հղում անելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին։
Այսօրվանից ՀՀ–ում գործում է խիստ սահմանափակումներ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մասնավորապես դադարեցվել է հանրային տրանսպորտի և մետրոյի գործունեությունը։ Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։ Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 14-ից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։
Ապրիլի 1–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք, փաստացի բուժվում է 537 մարդ, 31 մարդ առողջացել է, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–
Загружается новость ... "Лево"