Երևանում ախտահանվում են նաև միկրոավտոբուսները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
16.03.2020,
11:17
Երևանում ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ախտահանվում են նաև միկրոավտոբուսները։ Գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոն։