Երևանում ախտահանվում են տրանսպորտային միջոցները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14.03.2020, 23:40
Երևանի քաղաքապետարանը ցույց է տվել, թե ինչպես են ախտահանվում տրանսպորտային միջոցները. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երևանում ախտահանվում են տրանսպորտային միջոցները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ախտահանվում են տրանսպորտային միջոցները։ 

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

«Հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարության ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում։–0–