Երևանի տուն ինտերնատներից մեկում ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
16.05.2020,
17:37
Երևանի տուն ինտերնատներից մեկում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Загружается новость ...
"Право"
«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները»,- գրել է նա։
Ըստ Նիկողոսյանի գրառման՝ արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար:-0-

