Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

22.04.2022, 10:31
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Ինչպես նշվում է մետրոպոլիտենի Facebook–յան էջում, Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։–0–