Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից. կատարվելու են ախտահանման մեծածավալ աշխատանքներ

15.05.2020, 18:05
Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից
Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից. կատարվելու են ախտահանման մեծածավալ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20–ից։  

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,– նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:–0–