Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
22.05.2020,
15:59
Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Загружается новость ... "Лево"
Այս տեղեկատվությունը քիչ առաջ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Թեստի դրական պատասխանն այսօր է ստացվել: Համապատասխան աշխատանքներ են իրականացվել և պարզվել է կոնտակտավորների շրջանակը: Նրանք ինքնամեկուսացվել են»,- տեղեկացրեց նա` ավելացնելով, որ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն:
«Մանկապարտեզը բաց չի եղել, երեխաների հետ կոնտակտ չի եղել։ Մանկապարտեզը մայիսի 20–ից ընդհանրապես բաց չի եղել», – ընդգծեց Կարապետյանը։
Հայաստանում մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով:-0-

