Երևանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ (ՖՈՏՈ)
04.03.2020,
17:00
Երևանի խոշոր սուպերմարկետներն ախտահանվում են. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:

«Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը», – նշել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։-0-