Երևանի խոշոր առևտրի կենտրոնները փակվել են կորոնավիրուսի պատճառով
15.03.2020,
15:00
Երևանի խոշոր առևտրի կենտրոնները փակվել են կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ «Երևան մոլը», «Դալման» և «Megamall»-ը մեկ շաբաթով դադարեցնում են իրենց աշխատանքը կորոնավիրուսի պատճառով։
Դալմա Գարդեն մոլ
Մոլի Facebook-յան էջում գրառում է կատարվել, որտեղ ասվում է, որ ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։
«Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը»,- նշվում է գրառման մեջ։
Մոլի տնօրինությունը կոչ է անում գիտակցել, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը, ինչպես նաև սովորել մյուսների սխալներից։
«Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության»,- ասվում է Դալմայի հաղորդագրության մեջ։
Երևան մոլ
Երևան մոլի Facebook-յան էջում ևս գրառում է կատարվել, որտեղ մասնավորապես ասվում է․
«Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից»։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։
«Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը»,- հայտնել է մոլի տնօրինությունը։
Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Megamall
Մարտի 16-23-ը փակվելու մասին հայտնել է նաև «Megamall»-ը։
«Սակայն Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և բաց կլինի 24 ժամ, հետևելով առողջապահության նախարարության կանոններին`առանց խուճապի, հանգիստ այցելե՛ք սուպերմարկետ և կատարե՛ք այս օրերին ձեզ անհրաժեշտ առևտուրը»,- ասվում է մոլի Facebook-յան գրառման մեջ։-0-