Ե՞րբ և ինչպե՞ս պետք է կրել բժշկական դիմակ. ՀՀ ԱՆ-ն մանրամասն տեսանյութ է ներկայացրել. (ՎԻԴԵՈ)

04.03.2020, 12:05
Թորոսյանը ներկայացրել է դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին տեսանյութ. ՎԻԴԵՈ
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է կրել բժշկական դիմակ. ՀՀ ԱՆ-ն մանրամասն տեսանյութ է ներկայացրել. (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է տեղադրել այն մասին, թե որ դեպքերում և ինչպես պետք է օգտագործել բժշկական դիմակները:

Տեսանյութում հիմնականում ասվում է, որ առողջ մարդը պետք է օգտագործի դիմակը միայն այն ժամանակ երբ հազում է և փռշտում, կամ եթե նա հիվանդի է խնամում: Դիմակի էֆեկիվությունն ավելանում է, եթե մարդը հաճախ է լվանում ձեռքերը և ախտահանում դրանք սպիրտային հիմքով ախտահանիչով:

Դիմակը հագնելուց առաջ պետք է լվանալ ձեռքերը օճառով և ախտահանել: Դիմակը պետք է հնարավորինս հերմետիկ հպվի դեմքին՝ փակելով քիթն ու բերանը: Խուսափել դիմակին դիպչելուց՝ այն կրելու ընթացքում:
Փախարինել դիմակը նորով, երբ այն խոնավանում է, կամ կրելուց հետո առնվազն անցել է 4 ժամ:

Դիմակը հանել հետևի կողմից՝ չդիպչելով առջևի կողմին: Հանելուց հետո պետք է անմիջապես նետել փակ աղբամանի մեջ, իսկ ձեռքերը լվանալ օճառով կամ ախտահանել:

«Մնացած բոլոր դեպքերում և մեթոդներով բժշկական դիմակ կրելը անիմաստ է»,- գրել է Թորոսյանը:-0-