Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնում է սպասարկող ծառայությունները

24.03.2020, 22:12
Ոստիկանությունը դադարեցնում է սպասարկող ծառայությունները, չեն գործելու վիզաների վարչությունը, ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումները և այլ ստորաբաժանումներ
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնում է սպասարկող ծառայությունները
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Загружается новость ... "Лево"

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–