435.71
4.38
404.37
+3
Եղանակը Երևանում
Հայ

Որտեղ, ինչ քանակով և ինչ նախադրյալների դեպքում է կատարվում կորոնավիրուսի թեստավորում. պարզաբանում է Թորոսյանը

00:03
19 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ամեն օր կատարվում է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 100 թեստ, ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չորեքշաբթի Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Թեստերի մեծ մասը բացասական է», – ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ այս պահին թեստավորում հնարավոր է իրականացնել միայն Առողջապահության նախարարության լաբորատորիայում։

Загружается новость ... "Лево"

«Դա միակ վայրն է, որտեղ կա համաճարակաբանական անվտանգության բարձր մակարդակ։ Մնացած բոլոր տեղերում պարզապես անհնար է իրականացնել (թեստավորում, խմբգր.)», – ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով, կա կորոնավիրուսի թեստի անցկացման մի քանի նախադրյալ։ Մասնավորապես, եթե մարդն այցելել է այն երկրներ, որտեղ հիվանդությունն արդեն տարածվել է, և արդեն վարակակիր անձի հետ կոնտակտի առկայություն։

Անդրադառնալով ռապիդ–թեստերի ձեռքբերման հարցին` Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, սակայն նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի հաստատել, թե որքանով են նման թեստերը ճշգրիտ։

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը հիմա արդեն ամբողջովին զբաղված է, մեկուսացված է մոտ 600 մարդ։

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարտի 18–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը