Որո՞նք են COVID-19–ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները.պարզաբանում է ԱՆ–ն
02.09.2021,
21:25
ԱՆ–ն պարզաբանում է, թե որոնք են COVID-19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID–19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշել են գերատեսչությունից, պատվաստումների բժշկական հակացումները լինում են բացարձակ և ժամանակավոր:
Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ:
Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:–0–