Որո՞նք են 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունները
05.05.2023,
15:05
Հրապարակվել է 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականին հանրապետությունում նորածինների ամենատարածված անունների ցանկը։
Մայիսի 5-ի դրությամբ ցանկը, երկարամյա ավանդույթի համաձայն, գլխավորում են Նարեն և Դավիթը։ 702 նորածին աղջիկ անվանակոչվել է Նարե, 1255 տղա` Դավիթ։
Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում են Արփին (544), Մարին (522), Մանեն (459) և Լյուսին (459):
Տղաների անուններից առավել տարածված են Նարեկը (969), Հայկը (612), Մոնթեն (574) և Տիգրանը (544):
Տղաների անունների շարքում հաճախ հանդիպում են կրճատ անուններ՝ Ալեքս (390 երեխա՝ տասներորդ ամենահայտնի անունը) և Մաքս (98 երեխա): Օտարերկրյա անուններից տարածված են Մարկը (506), Դանիելը (444), Արթուրը (385), Լեոն (384), Ռոբերտը (382), Ալենը (245), Էրիկը (171), Ռաֆայելը (110), Ալեքսանդր (105), Հենրին (96) և Ալբերտը (86): Ամենաքիչ տարածվածն են Ադամը (75) և Ռուբենը (84):
Ինչ վերաբերում է աղջիկների անուններին, ապա արտասահմանյան անուններից ամենատարածվածներից է Մարին (393` 6-րդ տեղ), ինչպես նաև Անգելինան (352), Եվան (321), Էվան (247), Սոֆին (247), Արիանան (238), Միլան (233), Ադրիանան (232), Հելենը (228), Յանան (201), Էմիլին (197), Ամելին (192), Սարան (162), Արինան (161), Լիան (158), Նատալին ( 140), Վիկտորիան (112), Մոնիկան (107) և Միլանան (91): Ամենաքիչ տարածվածն են Մալենան (83), Լինան (89) և Ռուզաննան (89):
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի Հայաստանում ծնվել է 36353 երեխա, որից 19195-ը՝ տղա, 17158-ը՝ աղջիկ։
Հայաստանի մշտական բնակչությունը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 928 914 մարդ` համաձայն 2022 թվականին անցկացված մարդահամարի նախնական տվյալների։-0-