Որ տնտեսվարողներին է արգելվում աշխատել մարտի 22–ից. պարզաբանում է Էկոնոմիկայի նախարարությունը. ՑԱՆԿ
22.03.2020,
00:06
Որ տնտեսվարողներին է արգելվում աշխատել մարտի 22–ից. պարզաբանում է Էկոնոմիկայի նախարարությունը. ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Facebook–յան իր էջում մանրամասնել է, թե վաղվանից որ կենտրոնները փակ կլինեն։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։
Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը. կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մինչև արտակարգ դրության ավարտը արգելվում են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, մասնավորապես առևտրի կենտրոններ (mall-եր): Այս որոշումը չի տարածվում առևտրի կենտրոնում գործող սուպերմարկետների վրա:
Կշարունակեն գործել նաև սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների շուկաները, կրպակները, վերնիսաժները և տոնավաճառները։
Միաժամանակ կարգելվի բարերի, փաբերի, գիշերային և հեստապարային ակումբների ու պարահրապարակների գործունեությունը: Սակայն կշարունակեն բաց մնալ հանրային սննդի կետերը։
Արգելվում է նաև կինոթատրոնների, կինոակումբների գործունեությունը, բացօթյա կամ այլ կառույցներում ֆիլմերի ցուցադրումը։
Արգելվում է նաև խաղատների, բուքմեյքերական կետերի, խաղագումարով, դրամական շահումով խաղային ավտոմատների, տեսախաղային տերմինալների շահագործման, վիճակախաղերի կազմակերպման վայրերի գործունեությունը։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Այս պահի դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակման 160 դեպք, 2 մարդ առողջացած է։
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–