573.17
6.58
485
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Վերջապես կարող եմ ասել». 2 շաբաթ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնված քաղաքացին ներկայացնում է իրավիճակը

18:11
15 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնված Մելինե Մելիքյանը ներկայացնում է, թե ինչ զգացողություններ է ունեցել մեկուսացման մեջ գտնվելու ժամանակ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 1–ին։ Այդ ժամանակ 31 անձ մեկուսացվեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Նախօրեին 31 թեստավորված անձանցից 28–ի պատասխանը բացասական եկավ, և նրանք կարողացան վերադառնալ բնականոն կյանքի։

Загружается новость ... "Лево"

Ներկայացնում ենք Մելինեի գրառումն առանց փոփոխության։

«Վերջապես կարող եմ ասել: Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ: Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կաին ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ սա մեկուսացում չէր, այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ բոլորիս անվտանգություն համար: Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել: Սակայն մեզ ապահովել են հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքել մաքսիմալ արագ: Եվ հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ երբեմն այդ խնդրանքները ուղղակի զվարճալի էին: Ամբողջ սպասարկող անձնակազմը, սանիտարները, բժիշկները և իհարկե Դավիթը կատարել են արտակարգ աշխատանք, ինչի համար իսկապես երախտապարտ եմ: Գիտեք կարևորն այն էր, որ բոլորս զգում էիք, որ մեր երկրում մարդը արժեք ունի: Եվ այս ամենը այն Հայաստանում, ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ... Առողջապահության նախարարությունը ջանք չէր խնայում, մեզ հետ կապի մեջ էր Շավարշ Գրիգորյանը, ով անձամբ էր տեղեկացնում կարևոր նորությունների մասին: Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է: Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է: Այսօր պետությունը ունի շատ ճիշտ և կարևոր երկխոսություն քաղաքացու հետ, և միայն այս փուլերը հաղթահարելով ենք ձևավորվում և կայանում: Սա մեզ բարձրացնում է, ստիպում տեսնել սեփական սխալները և ուղղել դրանք: Հենց այն պահին, երբ մենք գիտակցենք, թե որքան մեծ է դերը այն մարդու, ում խնդրում են ինքնամեկուսանալ և կատարել որոշակի շատ հեշտ ու պարզ գործողություններ, մենք կարծում եմ իսկապես կաճենք: Մի հավատացեք սուտ նյութերին, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և հույսներդ դրեք Աստծո վրա: Էջմիածինը Սուրբ քաղաք է մեզ համար: Ամեն հայ իր չափաբաժին Էջմիածինն ունի: Այս հրաշալի քաղաքում ապրում են ինձ համար սիրելի մարդիկ, այստեղ է Մայր Տաճարը, մեր վանքերը, մեր հոգևորականները, մեր աղոթքները… Ամեն բան լավ կլինի»:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ
19:07
07 Օգոստոսի 2020
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ.ՎԻԴԵՈ.
19:00
07 Օգոստոսի 2020
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի (ՍԽԵՄԱ)
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի. ՍԽԵՄԱ
16:55
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:32
07 Օգոստոսի 2020
Հայաստանում սպասվու՞մ է կորոնավիրուսի 2–րդ ալիք. մեկնաբանում է բժիշկը (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի,վարակի նվազման և երկրորդ ալիքի մասին՝ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանմամբ. ՎԻԴԵՈ
15:35
07 Օգոստոսի 2020
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:09
07 Օգոստոսի 2020
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել