Վաղվա կորոնավիրուսի հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ. ԱՆ–ն զգուշացնում է
07.06.2020,
13:29
ԱՆ–ն զգուշացնում է, որ վաղվա կորոնավիրուսի հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ. ԱՆ–ն զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը tեղեկացրել է, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։
Загружается новость ... "Лево"
«Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ», – նշել է նա Facebook–յան իր էջում։
Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով։–0–

