439.88
4.45
403.71
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է վարկի մարումների հետաձգում

21:14
17 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների ՀԵՏԱՁԳՈՒՄ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի և թե տոկոսների մարմանը։

«Մենք հստակ գիտակցում ենք, թե որքան կարևոր է տվյալ որոշումը մեր բնակչության համար։ Հաճախորդների հարմարավետության ապահովումը հանդիսանում է մեր կարևորագույն խնդիրը», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով,/ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով/՝
- Մինչև 2 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3 ամսով
- 2-ից 4 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 4 ամսով
- 4-ից 5 տարի (ներառյալ)և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 ամսով
- 5 տարի և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 և ավել ամսով

Բոլոր այն վարկերի դեպքում, որոնց վերջնական/ամբողջական մարման օրն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ը ժամանակահատվածում, վերջիններիս ամբողջական մարման ժամկետը կերկարաձգվի 2 ամսով, ինչը ուշացում չի համարվի։

Վարկային գծերի և /արտոնյալ և առանց արտոնյալ ժամանակահատվածով/ վարկային քարտերի դեպքում մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում մարումների չկատարումը ևս ուշացում չի համարվի և չի կիրառվի տույժ և տուգանք, իսկ մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 2 ամսով։

«Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։ Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից կարող եք օգտվել առանց Բանկ այցելելու՝ առցանց եղանակով՝ Ինտերնետ, Մոբայլ և Վիդեո Բանկ հեռահար ծառայությունների միջոցով», – նշել են բանկից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ