437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ–Հայաստան Բանկն անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց առաջարկում է 2 ամսով հետաձգել վարկային պարտավորությունների կատարումը

11:09
21 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց,  ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում  7 մլն. ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։ 

Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։ 

«Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Բոլոր նշված վարկերի հերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո /համաձայն յուրաքանչյուր վարկի  մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության/, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ մարումները պետք է կատարվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ն ներառյալ: Ընդ որում, մինչև հոկտեմբերի 17-ը հաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար /մարումների գրաֆիկի փոփոխություն/», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ: 

Բոլոր այն վարկերի համար, որոնք /ըստ վարկի մարման ժամանակացույցի/ ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչև սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ 

Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել   անհատական մոտեցում՝ հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով: 

«Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել  վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար», – նշում են բանկից։ 

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87  հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու