«Ուզում ենք գոնե մեր երեխաների գերեզմանները». անհետ կորած զինծառայողների ծնողները փորձել են արգելափակել Փաշինյանի շարասյունը (ՎԻԴԵՈ)
23:29
26 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ արգելափակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը։
Միջադեպը տեղի է ունեցել կառավարության շենքի մոտ, որտեղ անցկացվում է բողոքի ակցիա։
Իրավապահները կանխել են շարասյան երթևեկությունը փակելու փորձերը։
Загружается новость ... "Лево"
«Մեզ հետաքրքրում է միայն մեր երեխաների ճակատագիրը։ Որևէ քաղաքական թեմա չկա...», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ծնողներից մեկը նշել է, որ նրանք անընդհատ դիմում են տարբեր կառույցների` ՊՆ, կառավարություն, ԿԽՄԿ, հիվանդանոցներ, դիահերձարաններ։
«Ուզում ենք գոնե մեր երեխաների գերեզմանները։ Մեզ բոլորը լքել են։ Խնդրում ենք մի պատասխան տվեք։ Գոնե դուրս եկեք, ասեք, որ այսօր չեք կարող հանդիպել», – նշել է նա։
Հիմա կառավարության շենքի մոտ են բերվել ոստիկանության մեծաթիվ ուժեր։
Ինչպես քիչ առաջ Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ:
«Այսօր և վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»,, – նշել է Գևորգյանը։–0–
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ