Ուշադրություն. կորոնավիրուսի տարածման ֆոնին Վրաստանի սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիների համար նոր կարգ է գործելու

06.03.2020, 18:23

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի Կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, այսօր նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումն կանխելու ուղղությամբ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Загружается новость ... "Лево"

Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված նոր կարգ է գործելու:

«Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինային ընթացակարգի, կամ պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR»-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները:–0–