«Ուղղակի կատաստրոֆա է». Փաշինյանը` COVID-19-ի կապված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

03.06.2020, 13:29
«Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ես ուրիշ բառ չունեմ». Փաշինյանը` COVID-19-ի կապված իրավիճակի մասին. ՎԻԴԵՈ
«Ուղղակի կատաստրոֆա է». Փաշինյանը` COVID-19-ի կապված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթանալով օգտատերերի կողմից իրեն անձամբ ուղարկված լուսանկարներին և տեսանյութերին, որոնք պարզ վկայում են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի մասին, նշել է, որ գալիս է այն եզրակացության, որ աշխարհում չկա ոչ մի ուժային կառույց կամ որևէ վարչական համակարգ, որ էս մասշտաբի հարցը կարողանա լուծել։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը գրառում էր կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով քաղաքացիների հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը տեսանկահարանել, լուսանկարահանել և ուղարկել իրեն և ստացել էր բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք պարբերաբար հրապարակում էր իր էջում։

«Էս ամեն ինչ մասշտաբը հասկանալով` ես գալիս եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա ոչ մի ուժային կառույց կամ որևէ վարչական համակարգ, որ էս մասշտաբի հարցը կարողանա լուծի։ Երեկ և վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի հետ, առաջ հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու ուղղությամբ, որովհետև այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ես ուրիշ բառ չունեմ։ Բայց չկա աշխարհում ըտենց ուժային կառույց, որ կարողանա էս մասշտաբի խնդրի հետ առնչվել և լուծել էտ հարցը, հասկանու՞մ եք։ Մեր ոստիկանությունը պետք է 4–5 անգամ ավելի մեծ լինի», – նշեց Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Նա ասաց, որ այս ընթացքում օգտատերերի նամակներին ծանոթանալուց հետո հասկացել է, որ կատաստրոֆիկ մասշտաբա Հայաստանում։

«Չկա ըտենց ուժային կառույց, ժամացույցի նման աշխատելու դեպքում անգամ այս խնդիրը չի կարող կարգավորվել։ Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն։ Ես չգիտեմ ուրիշ ռեժիմ, էն վարչական հատվածաները` ԿԲ–ն, ՊԵԿ, ոստիկանության, դա մեր խնդիրն է, ես դրանով կզբաղվեմ անձամբ, բայց ես խոսում եմ մեզնից յուրաքանչյուրի մասին։ Դպրոցում ի՞նչ է կատարվում, դպրոցի տնօրենները, դասղեկները, ուսուցիչները, Հայփոստը։ Պարոն Արշակյան (դիմում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, խմբգր.), Հայփոստում խայտառակ վիճակ է։ Արարատյան մաքսատուն, սա մասշտաբային խնդիր է», – նշեց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, արդեն սպառվելու են։

«Ես համոզված եմ, որ այն կանոնները, որ մենք պահեինք, 95 տոկոս պակաս ցուցանիշ կունենանք։ Եկեք մեր սխալն ընդունենք, մեկ քայլ հետ կանգնենք այս անդունդը տանող ճանապարհից, սա է իմ ուղերձը։ Չգիտեմ էլ խնդրեմ, ինչ անեմ, ես պետք է ուղղակի փոխեմ իմ վարքագիծը, և ես փոխում եմ իմ վարքագիծը։ Ճշմարտությունը դա է։ Ես այստեղ էլի հնարավորություն եմ տեսնում, որպեսզի մենք փոխենք մեր վերաբերմունքն օրենքի նկատմամբ, կանոնի նկատմամբ, դիմացինի անվտանգության նկատմամբ, մեզ անծանոթ մարդու շահերի նկատմամբ, որովհետև էս ճանապարհով մենք ոչ մի տեղ չենք հասնի, սա մեզ համար հնարավորություն է օրենքի երկիր լինելու համար։ Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է, և իրար հետ պետք է լուծենք այս խնդիրը», – նշեց վարչապետ Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ:–0–